Ըստ կանխատեսումների՝ մինչև հունվարի 24-ը արևելյան Վրաստանում սպասվում է ձյուն, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց, որոշ հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը
Ըստ կանխատեսումների՝ մինչև հունվարի 24-ը արևելյան Վրաստանում սպասվում է ձյուն, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց, որոշ հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը քաղաքացիներին զգուշացնում է սպասվող եղանակի մասին։

Ըստ կանխատեսումների՝ հունվարի 22-ի օրվա վերջից մինչև հունվարի 24-ը Արևելյան Վրաստանում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ առատ, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերին՝ մերկասառույց։

«Ձյան առատ տեղումների, վատ տեսանելիության և մերկասառույցի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։