Ըստ կանխատեսողների՝ կեսօրից հետո Վրաստանի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Թբիլիսիում, մեծ է հորդառատ անձրեւի, կարկուտի եւ ուժեղ քամիների հավանականությունը
«Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Վրաստանի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ Թբիլիսիում, հորդառատ անձրևի, կարկուտի և քամու ուժգնացման մեծ հավանականություն կա», -հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
«Վրաստանի փոքր գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել հեղեղումներ, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում՝ սողանքներ (վտանգի աստիճանը միջին է)»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։