Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Լիբանանից հրթիռակոծության հետևանքով զոհվել է յոթ մարդ
Իսրայելում Լիբանանից հրթիռակոծության հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Մետուլա քաղաքի մոտ տեղի ունեցած ռմբակոծության հետեւանքով զոհվել է հինգ մարդ, մեկը՝ ծանր վիրավորվել։
Մահացածներից մեկը Իսրայելի քաղաքացի էր, չորսը՝ օտարերկրացի։ Լիբանանից արձակված հրթիռն ընկել է գյուղատնտեսական տարածք։
Միաժամանակ «Հեզբոլլահը» հրթիռային հարձակում է իրականացրել Հայֆա քաղաքի ուղղությամբ։ Հայֆայի մերձակայքում գտնվող Կիրյաթ Աթա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են։
Տագնապի ազդանշաններ են ակտիվացվել նաև հարևան համայնքներում։