Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Հըզբոլլահի առաջնորդի սպանությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ապահով վայր է տեղափոխվել
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Հըզբոլլահի առաջնորդի սպանությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ապահով վայր է տեղափոխվել

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ապահով վայր է տեղափոխվել։

Հաղորդագրությունների համաձայն՝ Խամենեին չի լքել Իրանի տարածքը, և նրա տեղափոխման վայրում հնարավորինս խստացվել են անվտանգության միջոցառումները։

Տեղեկության համար՝ երեկ երեկոյան Իսրայելը հարձակվել է Հեզբոլլահի կենտրոնական շտաբի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան։