Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Գոլանի բարձունքների վրա Հեզբոլլահի ավիահարվածը հանգեցրել է զոհերի, Հեզբոլլահը հերքում է հարձակումը:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Գոլանի բարձունքների վրա Հեզբոլլահի ավիահարվածը հանգեցրել է զոհերի, Հեզբոլլահը հերքում է հարձակումը:

Գոլանի բարձունքների հյուսիսում ավիահարվածի հետևանքով տասը մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է timesofisrael-ը։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ավելի քան 30 մարդ վիրավորվել է, զոհերի թիվը կարող է աճել։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարձակումն իրականացրել է Հեզբոլլահը, իսկ հրթիռն ընկել է ֆուտբոլի դաշտ, որտեղ երեխաներ էին խաղում։

Միաժամանակ Հեզբոլլահը հայտարարություն է տարածում, որում հերքում է կապը հարձակման հետ։

«Մենք կապ չունենք դեպքի հետ և կտրականապես հերքում ենք կեղծ մեղադրանքները»,- ասված է հաղորդագրությունում։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հեզբոլլահը ստում է։

«Հեզբոլլահը հերքում է միջադեպի պատասխանատվությունը։Մեր հետախուզությունը հստակ ցույց է տալիս, որ Հեզբոլլահը պատասխանատու է անմեղ երեխաների մահվան համար», – ասում է Հագարը: