Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է Գազայում պատանդառուներին մի քանի միլիոն դոլար առաջարկել յուրաքանչյուր պատանդի ազատ արձակման համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է մի քանի միլիոն դոլար առաջարկել Գազայում պատանդառուներին յուրաքանչյուր պատանդի ազատ արձակման համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, վարչապետը պատրաստ է նաև ապահովել Գազայից անվտանգ ելքը առևանգողների և նրանց ընտանիքի անդամների համար, ովքեր ազատ կարձակեն պատանդներին։
Ըստ անանուն աղբյուրի՝ Նեթանյահուն այս ուղղությամբ հանձնարարականներ է տվել այսօրվա խորհրդակցական հանդիպմանը։