Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենին հեռախոսազրույցում ասել է, որ Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում իսրայելական ռազմական գործողությունը կտևի երեքից չորս շաբաթ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ իսրայելական ռազմական գործողությունը Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում կտևի երեքից չորս շաբաթ։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի կառավարության ղեկավարի եւ ԱՄՆ նախագահի միջեւ։ Իսրայելի կառավարության աղբյուրը նշում է, որ գործողությունը դրանից հետո ավելի քիչ ինտենսիվ կլինի:
Միաժամանակ կառավարական մեկ այլ աղբյուր հայտնում է, որ ռազմական գործողությունները Գազայի հատվածում կշարունակվեն եւս երկու ամիս, եւ այս ընթացքում զինադադար չի լինի։
Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անցած գիշեր իսրայելական բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջաբալիան, իսկ հարավում՝ Խան Յունիսը, ինչի արդյունքում 10 մարդ է զոհվել։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում Իսրայելը Գազայի որոշ բնակիչների թույլ կտա վերադառնալ տուն։