Ըստ հետազոտության, Վրաստանում, վաղ տարիքում ամուսնությունը տարածված է ողջ երկրի մասշտաբով
Ըստ հետազոտության, Վրաստանում, վաղ տարիքում ամուսնությունը տարածված է ողջ երկրի մասշտաբով

Վաղ տարիքում ամուսնությունը տարածված է ողջ երկրի մասշտաբով, այդ թվում նաև մայրաքաղաքում, այն հանդիպում է նաև տարբեր ազգային և կրոնական պատկանելության համայնքներում,- այս մասին նշված է 2017 թվականին վաղ տարիքում ամուսնության մասին անցկացված հետազոտությունում:

Ինչպես նշել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի ղեկավար Լելա Բաքրաձեն, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վաղ ամուսնությունը իսկապես կապված է ոչ թե ավանդույթների կամ որևէ ազգային խմբի, ինչպես դա համարվում էր նախկինում, այլ այն տարածված է երկրի ողջ տարածքում, ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղում:

Նրա խոսքով, հետազոտության արդյունքները նաև ցույց են տվել, որ գոյություն ունի սխալ պատկերացում՝ վաղաժամ ամուսնության հետ կապված:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի ղեկավար Լելա Բաքրաձեի խոսքով, հետազոտության արդյունքների համաձայն, վաղաժամ ամուսնությունը կապված է ուսումը, կրթությունը դադարեցնելու հետ, հատկապես աղջիկների շրջանում: