Ըստ հարցումների՝ գերմանացիների մեծ մասը կողմ է, որ Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց ունենա Վլադիմիր Պուտինի հետ
Ըստ հարցումների՝ գերմանացիների մեծ մասը կողմ է, որ Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց ունենա Վլադիմիր Պուտինի հետ

Հարցումների համաձայն՝ գերմանացիների մեծ մասը կողմ է, որ կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսով խոսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին տեղեկությունը տարածում են գերմանական լրատվամիջոցները։

YouGov հետազոտության համաձայն՝ առաջնորդների հեռախոսազրույցին կողմ է հարցվածների 59%-ը, դեմ է 26%-ը, իսկ 15%-ը կարծիք չունի այս հարցի վերաբերյալ։

Մինչ այդ գերմանական լրատվամիջոցները գրել էին, որ Շոլցը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ։ Հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովից առաջ, թեև լրացուցիչ մանրամասներ այս պահին հայտնի չեն: Եթե ​​հեռախոսազրույցը կայանա, Օլաֆ Շոլցը կլինի Ուկրաինայի կողմնակիցների շարքում առաջին առաջնորդը, ով հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։