Ըստ Համաշխարհային բանկի նորացված զեկույցի, այս տարի Վրաստանի էկոնոմիկան զարգանալու է մինչև 5.0 տոկոս
Ըստ Համաշխարհային բանկի նորացված զեկույցի, այս տարի Վրաստանի էկոնոմիկան զարգանալու է մինչև 5.0 տոկոս

Ըստ Համաշխարհային բանկի նորացված զեկույցի, որը հրապարակվել է 2019 թվականի հունվարի 8-ին, 2019 թվականին Վրաստանի էկոնոմիկան զարգանալու է մինչև 5 տոկոս, իսկ միջին աճը 2018-2021 թվականներին կազմում է 5.1 տոկոս,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Էկատերինե Միքաբաձեն:

Նրա խոսքով, Համաշխարհային բանկի գնահատականն այն բարփոխումների ճանաչումն է, որոնք երկրում ապահովում են տնտեսական կայունություն և բավականին կարևոր են բազմաթիվ ասպեկտներով:

«Նման գնահատականը դրական է ազդում ներդրողների տրամադրվածության, նրանց ցանկության վրա՝ երկրում իրականացնել կոմերցիոն գործունեություն»,- հայտարարել է նախարարի տեղակալը:

Համաշխարհային բանկը տարին երկու անգամ, հունվարին և հունիսին հրապարակում է գլոբալ տնտեսական աճի հեռանկարների զեկույցը և երկրների տնտեսական աճի կանխատեսումները: