Ըստ «Foreign Police»-ի՝ Ուկրաինան հավանաբար առաջին «F-16»-ը կստանա հունիսին
Ըստ «Foreign Police»-ի՝ Ուկրաինան հավանաբար առաջին F-16-ները կստանա հունիսին։ Այս մասին հրապարակմանը հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշասկասը։ Այս տեղեկությունը հաստատել է նաեւ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ում ինքնությունը հրապարակումը չի հայտնում։
«Ուկրաինայի իշխանությունները հուսով են, որ ուկրաինացի 12 օդաչուներ կսովորեն վարել ժամանակակից կործանիչներ մինչև ԱՄՆ ֆինանսական տարվա ավարտը»,- ասվում է հոդվածում։
Մինչ այդ հաղորդվում էր, որ F-16-ների մատակարարումն Ուկրաինա տեղի կունենա 2024 թվականի առաջին եռամսյակում։