Ըստ «Financial Times»-ի՝ Ռուսաստանը դիվերսիաներ է պատրաստում ողջ Եվրոպայում
Ըստ «Financial Times»-ի՝ Ռուսաստանը դիվերսիաներ է պատրաստում ողջ Եվրոպայում։
Ինչպես գրում է բրիտանական ազդեցիկ հրատարակությունը, եվրոպական հատուկ ծառայություններն արդեն զգուշացրել են եվրոպական երկրների կառավարություններին, որ Ռուսաստանն արդեն ակտիվորեն սկսել է դիվերսիաներ պատրաստել, որոնք ներառում են պայթյուններ կազմակերպելը, հրդեհներ բռնկելը և ենթակառուցվածքների վնասումը։
«Financial Times»-ին տված հարցազրույցում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը հրապարակումը չի հայտնում, ասում է, որ Ռուսաստանի գործողությունները համակարգված են և մասշտաբային, ինչի պատճառով էլ մեծանում է դիվերսիաների վտանգը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ներառյալ ապատեղեկատվությունը, դիվերսիաները և հաքերային հարձակումները։
Տեղեկության համար, մայիսի 3-ին Նորվեգիայի անվտանգության ծառայությունը պարզել է, որ ռուսական հետախուզության աշխատակիցները աշխատում են երկրի արևմուտքում և, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են դիվերսիա ենթակառուցվածքային օբյեկտներում։
Մինչ այդ Գերմանիայում երկու մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են գործողություններ կազմակերպելու մեջ, որոնք կխաթարեն Բեռլինի աջակցությունն Ուկրաինային։