Ըստ ՖԻԲԱ-ի՝ Վրաստանի և Ֆինլանդիայի հավաքականների հանդիպումը կմեկնարկի 19:50-ին #1TVSPORT
Թբիլիսի Արենայում ցուցատախտակի տեխնիկական թերության պատճառով Վրաստանի և Ֆինլանդիայի բասկետբոլի հավաքականների հանդիպումը չի կարողացել մեկնարկել ժամանակին։
Հանդիպումը նշանակված էր ժամը 19:00-ին։ Ինչպես տեղեկացնում է ՖԻԲԱ-ն, հանդիպումը կմեկնարկի 19:50-ին: