Ըստ Էքսիթ Փոլի՝ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծամասնությունը կշահի իշխող կուսակցությունը
Ըստ Էքսիթ Փոլի՝ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծամասնությունը կշահի իշխող կուսակցությունը

Ըստ Էքսիթ Փոլի՝ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծամասնությունը կշահի իշխող կուսակցությունը։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Oracle Advisory Group-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը 125 տեղանոց Միլի մեջլիսում կստանա 63 մանդատ, ինչը վեցով պակաս է ներկայիս մանդատներից։

Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն էին այն բանից հետո, երբ անցյալ տարի Ադրբեջանը ռազմական գործողությունների արդյունքում վերականգնեց Ղարաբաղի տարածքը։

Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, 15 տարվա մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը, որը նախապես հայտարարել էր ընտրությունները բոյկոտելու մասին։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք նա մանդատներ կստանա խորհրդարանում։