Ըստ բժիշկների՝ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը բարելավվում է
Ըստ բժիշկների՝ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը բարելավվում է

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը բարելավվում է։ Այս մասին հայտնել են Ռոբերտ Ֆիցոյի բուժող բժիշկները։

«Բժշկական կոլեգիայի այսօրվա նիստից հետո հիվանդի վիճակը կայուն է, կլինիկորեն բարելավվում է, կարողանում է շփվել, բորբոքային նշաններն աստիճանաբար նվազում են։ Վարչապետը մնում է մեր ուշադրության ներքո»,- ասված է Բանսկա-Բիստրիցա քաղաքային հիվանդանոցի հայտարարության մեջ։

Փոխվարչապետ Ռոբերտ Կալինակի խոսքով՝ Ֆիցոյի կյանքին այլևս անմիջական վտանգ չի սպառնում, սակայն նրա վիճակը դեռ բավական ծանր է՝ Բրատիսլավայի հիվանդանոց տեղափոխելու համար։

Միաժամանակ ներքին գործերի նախարար Մատուս Շուտայ Աշտոկը հայտարարել է, որ ստեղծվել է քննչական խումբ՝ պարզելու, թե արդյոք կասկածյալը գործել է միայնակ։

Անցյալ շաբաթ հարձակման է ենթարկվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Հանդլովա քաղաքի մշակույթի տանից դուրս գալու ժամանակ վարչապետի վրա կրակել են չորս անգամ։ Հարձակման մեջ կասկածվող 71-ամյա տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում։