Ըստ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության՝ Գազայի հատվածում ավելի քան 20 հազար վիրավոր կա։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ Գազայի հատվածում ավելի քան 20 հազար վիրավոր կա։ Միջազգային կազմակերպությունը պահանջում է դադարեցնել կրակը, Գազայից ավելի շատ մարդկանց տարհանել և մարդասիրական օգնություն տրամադրել։
Եգիպտոսի իշխանությունների տվյալներով՝ երեկ Գազայից Ռաֆահ անցակետով տարհանվել են 335 օտարերկրացիներ և երկքաղաքացիներ, ինչպես նաև 76 ծանր վիրավոր և հիվանդ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում սննդի, խմելու ջրի և դեղորայքի պակաս կա։