«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Թուրքիան «BRICS» համաշխարհային տնտեսական խմբին միանալու հայտ է ներկայացրել։
Գործակալությունը գրում է, որ Թուրքիան, միանալով BRICS-ին, ձգտում է մեծացնել իր ազդեցությունն աշխարհում և ընդլայնել հարաբերությունները զարգացող երկրների հետ։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Արևմուտքը կորցնում է աշխարհաքաղաքական կենտրոնի իր դիրքերը, և Թուրքիան շահագրգռված է զարգացնել հարաբերությունները բազմաբևեռ աշխարհի տարբեր խաղացողների հետ։
«Bloomberg»-ը նշում է, որ «BRICS»-ի ընդլայնման հարցը կարող է քննարկվել այս կազմակերպության գագաթնաժողովում, որը կանցկացվի Կազանում սեպտեմբերի 22-24-ը։
«BRICS»-ը հիմնադրվել է 2006 թվականին։ Դրան անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։ 2011 թվականին կազմակերպությանը միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ 2024 թվականի հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան BRICS-ի լիիրավ անդամներ։ Այս տարի BRICS-ի գագաթնաժողովի անցկացման երկիրը Ռուսաստանն է։