Ըստ առկա տեղեկությունների՝ հայտնաբերվել է 18 տարի առաջ անհետ կորած դեռահասի դին
Գորիում մարդու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳ նախարարությունից։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: Գերատեսչությունից հայտնում են, որ հետաքննությունը շարունակվում է։
Սակայն, տարածված տեղեկությամբ հայտնաբերվել է 2004 թվականին անհետացած դեռահասի մարմինը: Այդ մասին տեղեկությունը տարածել են 18 տարի առաջ կորած դեռահասի հարազատները։ Այս ընթացքում Գորիի տարբեր շրջաններում ընտանիքը փնտրում էր երեխայի դին։
Դիակը հայտնաբերվել է այսպես կոչված Կոմբինատի բնակավայրում, գետի մոտ։ Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ վայրում ինչի հիման վրա են որոնողական աշխատանքներ սկսել։
Ընտանիքը երեխայի սպանության մեջ մեղադրում է Յագո Նեբիերիձեին, ում դատարանը 2019 թվականին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ իննամյա Նանիկո Բերիաշվիլիի սպանության համար։