Ըստ  Արդարադատության փոխնախարարի  Միխեիլ Սաակաշվիլիի հեռակա մասնակցությունը դատարանին հնարավոր չի եղել՝ բուժհաստատությունը համապատասխան սարքավորված չլինելու պատճառով
Ըստ Արդարադատության փոխնախարարի Միխեիլ Սաակաշվիլիի հեռակա մասնակցությունը դատարանին հնարավոր չի եղել՝ բուժհաստատությունը համապատասխան սարքավորված չլինելու պատճառով

Արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլին հայտարարում է, որ դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները ոչ մի փուլում չեն խախտվել, նախարարությունը շարունակելու է պաշտպանել բանտարկյալի իրավունքները։

Հարցին, թե ինչու Միխայիլ Սահակաշվիլին չի կարող հեռակա կարգով ընդգրկվել դատավարության մեջ, Արդարադատության փոխնախարարը պատասխանել է, որ բուժհաստատությունը համապատասխան տեխնիկապես հագեցած չէ։

«Գործընթացը դատարանում է գնում և դատարանը պետք է որոշում կայացնի ցանկացած հարցի վերաբերյալ։ Արդարադատության նախարարությունն ու Քրեակատարողական ծառայությունը շատ բաց են այս հարցում։ Ասվածի ապացույցը 1500-ից ավելի այցելուներն են ։ Ամեն օր այցելուներ, ընտանիքի անդամներ, փաստաբաններ, բոլոր այն անձինք, ովքեր Վրաստանի օրենքի համաձայն իրավունք ունեն տեսակցել Միխեիլ Սաակաշվիլիին։ Սա վկայում է, որ համակարգը բաց է, համակարգը թաքցնելու ոչինչ չունի։ Վրաստանի կառավարությունը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում բոլոր միջազգային կազմակերպություններին, Եվրոպական դատարանին, թե երբ է դա քննարկվել, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, երբ նրանք հետաքրքրված են դրանով»,- ասաց Բեկա Ձամաշվիլին։

Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու հարցով դատավարություն է սկսվել։ Պաշտպանական կողմը պահանջում էր, որ Միխեիլ Սաակաշվիլին հեռավար մասնակցի դատավարությանը, սակայն դատավոր Գիորգի Արևաձեն դատական ​​նիստում ընթերցեց Հատուկ քրեակատարողական ծառայության նամակը, ըստ որի՝ ծառայությունը չունի դատապարտված Սաակաշվիլիի հեռահար ներգրավվածությունն ապահովելու հնարավորություն։