Ըստ Անալենա Բերբոքի՝ Ռուսաստանին չի կարելի թույլ տալ օգտագործել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովն իր նպատակների համար

11:13, 07.07.2022

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը «Մեծ քսանյակի» արտգործնախարարների գագաթնաժողովն օգտագործի իր նպատակների համար։

«Մենք մի կողմ չենք կանգնի և Ռուսաստանին հնարավորություն չենք տա այս հանդիպումը որպես ամբիոն օգտագործել», – ասել է Բերբոկը։

Նրա խոսքով, բոլորի շահերից է բխում միջազգային իրավունքի հարգումն ու պաշտպանությունը։

Հուլիսի 7-8-ը Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի կունենա «մեծ քսանյակի» ԱԳ նախարարների հանդիպումը։ Դրան կմասնակցի նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նմանատիպ