Ըստ Աքիոս-ի՝ Թրամփի վարչակազմն Ուկրաինային ուղարկել է հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի նախագծի «վերանայված» տարբերակը

15:28, 21.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային ուղարկել է հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի նախագծի նոր՝ «վերանայված» տարբերակը։ Այս մասին տեղեկությունը հայտնում է «Axios» հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրին։

Ինչպես ուկրաինական, այնպես էլ ամերիկյան կողմի հրատարակության աղբյուրները կարծում են, որ գործարքն այժմ ավելի հավանական է։ Ըստ աղբյուրներից մեկի՝ համաձայնագրի նոր տարբերակը պարունակում է «զգալի բարելավումներ» և համապատասխանում է Ուկրաինայի օրենսդրությանը։

Հաղորդվում է, որ Զելենսկու մի քանի օգնականներ նրան կոչ են անում ստորագրել թարմացված համաձայնագիրը՝ Թրամփի հետ հետագա առճակատումից խուսափելու համար։

Հրատարակության տվյալներով՝ համաձայնագրի նոր տարբերակում հաշվի են առնվել «Զելենսկու որոշ մտահոգություններ» և, ի թիվս այլ բաների, դուրս գալու կետ։ Բացի այդ, համաձայնագիրը ենթակա է Նյու Յորքի դատարանների իրավասությանը։ Նախկինում «պարզեցված» գործարքի հնարավորության մասին գրել էր նաեւ Reuters-ը։

Նմանատիպ