Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հայկական ուժերը փորձել են նոր խրամատներ փորել Ադրբեջանի տարածքում, հայկական կողմը սա հերթական ապատեղեկատվությունն է անվանում
Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, փորձել են նոր խրամատներ փորել ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց՝ Խոջավենդիի ուղղությամբ,- այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը։
«Մեր բանակային ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ընթացող աշխատանքները դադարեցվել են»,- նշում է գործակալությունը։
Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում։
«Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում այն մասին, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:25-ի սահմաններում, Արցախի Հանրապետության պաշտպանության ուժերն իբր կատարել են ամրակայման աշխատանքներ, և ադրբեջանական պաշտպանական ուժերը դադարեցրել են այն»,- ասված է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի հաղորդագրությունում։