Ըստ Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի միջև
Ըստ Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի միջև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։

Ադրբեջանական կողմի տեղեկություններով՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային տրամադրվող կարևոր մարդասիրական օգնության համար։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն իրենց աջակցությունն են հայտնել պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Բացի այդ, նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների, առկա սպառնալիքների և ապագա համագործակցության ձևաչափերի շուրջ։