Վրաստանում այսօր տեղի ունեցած միջանկյալ և արտահերթ ընտրություններին քվեարկության գործընթացը ավարտվել է: Օրենքի համաձայն, քվեարկությունը ավարտվում է ժամը 20:00-ին:
Ընտրությունները անց են կացվել 410 ընտրատեղամասում, որտեղ ընդհանուր առմամբ գրանցված էր 402 091 ընտրող:
Քաղաքապետերի արտահերթ ընտրությունները անց են կացվել հինգ մունիցիպալիտետում – Մարնեուլիում, Զեստափոնիում, Ճիաթուրայում, Խուլոյում և Զուգդիդիում:
Քաղաքապետերի արտահերթ ընտրություններին զուգահեռ, Վրաստանի 8 մունիցիպալիտետում՝ Սագարեջոյում, Ադիգենիում, Ախմետայում, Զեստափոնիում, Ճիաթուրայում, Տղիբուլիում, Ծղալտուբոյում և Օզուրգեթիում ընտրել են սակրեբուլոների մեծամասնական պատգամավորների: