Ընտրությունների օրը Լեհաստանի նախագահը ստորագրել է հանրաքվեի անցկացման մասին օրենքում փոփոխություն
Ընտրությունների օրը Լեհաստանի նախագահը ստորագրել է հանրաքվեի անցկացման մասին օրենքում փոփոխություն

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն, որը թույլ կտա պլեբիսցիտ անցկացնել հոկտեմբերի 15-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը։ Այս մասին տեղեկություն է տարածում Լեհաստանի նախագահի գրասենյակը։

Օրենքի փոփոխությունը հնարավորություն է տալիս Լեհաստանում նախագահական, խորհրդարանական կամ Եվրախորհրդարանի ընտրությունների օրը ազգային հանրաքվե անցկացնել։

Հանրաքվեն կարող է անցկացվել ժամը 07:00-21:00-ն։

Հանրաքվեի առաջին հարցը վերաբերում է օտարերկրյա իրավաբանական անձանց պետական ​​կարևոր ակտիվների վաճառքին, երկրորդը՝ կենսաթոշակային տարիքի բարձրացմանը, երրորդը՝ ԵՄ երկրների միջև միգրանտների բաշխման մեխանիզմին, չորրորդը՝ Բելառուսի հետ Լեհաստանի սահմանին ցանկապատի կառուցմանը։

Մինչ այդ Լեհաստանի Սեյմը մերժել էր Սենատի բողոքը, որի մեծամասնությունը ներկայացնում են ընդդիմադիր կուսակցությունները։ Նրանք դեմ էին համապետական ​​հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելուն։