Ընտրությունների հետաձգման ոչ մի հիմք գոյություն չունի, դրա մասին նույնիսկ միտք չկա. Գիորգի Գախարիա
Այսօրվա դրությամբ ընտրությունները հետաձգելու հիմք չկա, դրա մասին նույնիսկ միտք չկա: Սա պաշտոնական դիրքորոշումն է,- այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, նախընտրական շրջանում ցանկացած հարց օգտագործվում է քաղաքական շահարկումների համար: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է վարչապետը, համավարակը համաշխարհային մարտահրավեր է, որը պետք է միավորի ամբողջ Վրաստանը:
«Մենք դեմ չենք որևէ ձևաչափի, ցավոք, բավականին թունավոր նախընտրական պայմաններում,ցանկացած հարց օգտագործվում է քաղաքական շահարկումների համար: Մենք դրա ժամանակը չունենք: Մենք երբեք չենք քաշվում խոսել ընդդիմության հետ, հատկապես երկրի համար միավորող հարցերի շուրջ: Նորմալ երկրում և նորմալ իրավիճակում նմանատիպ գլոբալ մարտահրավերը պետք է դառնար միավորող թե ընդդիմության,և թե ամբողջ Վրաստանի: Դա տեղի ունեցավ, որոշ բացառություններով, երբ որոշ մարդկանց երբեմն դուր չէր գալիս թեստերի քանակը, կամ մեկ այլ բան, սահմանափակումների հաստատումը և այլն: Այս ամենը չպետք է լինի շահարկման առարկա: Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած իմաստալից երկխոսության:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այսօրվա դրությամբ ընտրությունները հետաձգելու հիմք չկա, դրա մասին նույնիսկ միտք չկա: Սա պաշտոնական դիրքորոշումն է: Մենք կառավարում ենք ենք այս գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ վարակվածների թիվն ավելանում է »,- հայտարարել է Գիորգի Գախարիան: