Ընտրությունների գործընթացը անթերի չէր, սակայն դրանք լավ չափանիշների ընտրություններ էին. Միշել Գիոմ-Հոփնունգ
Ընտրությունների գործընթացը անթերի չէր, սակայն դրանք լավ չափանիշների ընտրություններ էին. Միշել Գիոմ-Հոփնունգ

Միջազգային գնահատողների առաքելության ներկայացուցիչ, Միշել Գիոմ-Հոփնունգը, որը հետևում է Վրաստանում ընթացող ընտրություններին, ասում է, որ գործընթացն անթերի չէ, չնայած դրանք լավ ջափանիշների ընտրություններ էին:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ հանդիսանում եմ Վրաստանում ժողովրդավարական գործընթացների մասը: Ինչպես ամենուր, այս գործընթացն անթերի չէր, սակայն լավ չափանիշների ընտրություններ էին: Մենք նկատեցինք որոշ խնդիրներ: Մեզանից շատերը նկատել են, որ սոցիալական հեռավարությունը պաշտպանված չէր: Հատկապես ընտրատեղամասում, քվեախուց մտնելիս, երբ մարդիկ իրար էին հպվում ուսերով: Այսպիսով, սա է հիմնական խնդիրը: Սա սանիտարական հիմնախննդիր է: Ինչ վերաբերում է օրենքի պաշտպանությանը, ապա, մեր կարծիքով, գործընթացն ընթացավ նորմալ: Մենք լուրջ խնդիրներ չենք տեսել: Ֆրանսիայում ավելի քան մեկ դար է պահանջվել, ներկայիս չափանիշներին հասնելու համար: Այնպես որ, ես ոչ մեկին դաս չեմ տալիս:

Այն, ինչ ինձ ոգևորում է, մարդկանց հզոր պարտավորությունն է: Ընտրատեղամասերում տեսել ենք շատ մարդկանց: Որպես կին, ցանկանում եմ նշել կանանց լայն ներգրավվածությունը, ինչպես ընտրողների շրջանում, այնպես էլ ընտրական հանձնաժողովներում: Կարծում եմ, որ կանանց համար իսկապես կարևոր է մասնակցել այս գործընթացին: Բոլոր երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, ժողովրդավարական գործընթացի հիմքը արդար և անկախ դատական ​​համակարգն է: Այսօր մեծ առաջընթաց էր»,- ասել է ֆրանսիացի դիտորդը: