Ընտրությունները կանցկացվեն անվտանգ միջավայրում, մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրությունների:
Ինչպես հայտարարել է Գամղրելիձեն, ընտրությունների գործընթացը համավարակաբանական տեսանկյունից կլինի անվտանգ, ուստի բնակչությունը պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը:
«Շատ երկրներում անց են կացվել ընտրություններ: ԿԸՀ-ի որոշումը, որը վերաբերում է համավարաի պայմաններում ընտրությունների անցկացմանը, մշակված է միջազգային հանձնարարականների շրջանակներում: Համոզված եմ, որ մեր բնակչությունը հաշվի կառնի ներկայացված հանձնարարականները: Գլխավորն այն է, որ բոլորս լինենք շնչադիմակով, պահպանենք հեռավարությունը: Կարծում եմ, ընտրությունների գործընթացն անվտանգ կլինի: Ընտրություններն անց են կացվում չորս տարին մեկ, այս տարի մենք ընտրում ենք նոր խորհրդարան, ուստի կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը»,- ասել է Գամղրելիձեն: