Ընտրատեղամասի շենքի մուտքից 25 մ շառավղով չի թույլատրվի տեղադրել քարոզչական նյութեր
Ընտրատեղամասի շենքի մուտքից 25 մ շառավղով չի թույլատրվի տեղադրել քարոզչական նյութեր

Ընտրատեղամասի շենքի մուտքից 25 մ շառավղով չի թույլատրվի տեղադրել քարոզչական նյութեր: Համապատասխան արգելքը սահմանված է երեկ Վենետիկի հանձնաժողովին հանձնարարականներ ներկայացնելու համար ուղարկված ընտրական բարեփոխումներում:

Օրինագծի համաձայն, համապատասխան նյութի տեղադրումը ենթակա է հեռացման / ապամոնտաժման / առգրավման:

Բացի այդ, թույլատրելի չէ քվեարկության օրը ֆիզիկապես խոչընդոտել ընտրողների տեղաշարժին ընտրատեղամասում կամ տեղամասից 100 մետր հեռավորության վրա: Անթույլատրելի կլինի նաև քվեարկության օրը մարդկանց հավաքելը կամ ընտրողներին գրանցելը ընտրատեղամասից 100 մետր հեռավորության վրա: