Ընտրատեղամասերի 99,65 տոկոսի հաշվարկից հետո «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում առաջատարն է՝ 54,09 տոկոսով, իսկ չորս ընդդիմադիր միավորումներն ունեն ընդհանուր 37,58 տոկոս
Ընտրատեղամասերի 99,65 տոկոսի հաշվարկից հետո «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում առաջատարն է՝ 54,09 տոկոսով, իսկ չորս ընդդիմադիր միավորումներն ունեն ընդհանուր 37,58 տոկոս

ԿԸՀ կայքում հրապարակված 3100 (99.646%) ընտրատեղամասերի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն ունի ձայների 54,09 տոկոսը (1117480 ձայն)։

Ինչ վերաբերում է չորս ընդդիմադիր միավորումներին, ապա նրանց տվյալներն այս պահին ընդհանուր առմամբ կազմում են 37,58 տոկոս։

Ավելի կոնկրետ՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների Գվարամիա, Մելիա, Գիրչի, դրոա»՝ 10,92% (225680 ձայն)

«Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,12% (209137 ձայն)

«Ուժեղ Վրաստան՝ ջանք, հանուն ժողովրդի, հանուն ազատության»՝ 8,78% (181424 ձայն)

«Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,76% (160354 ձայն):