Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղեկությամբ, Խոնիում ընտրություններն ընթանում են խաղաղ միջավայրում
Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գիորգի Գորդաձեի հայտարարությամբ, Խոնիի 55-րդ ընտրատարածքում խորհրդարանի միջանկյալ ընտրություններն ընթանում են խաղաղ միջավայրում,- այս մասին լրագրողներին է հայտնել Գորդաձեն:
Նրա մեկնաբանմամբ, որևէ խախտում չի գրանցվել:
«Բոլոր տեղամասները բացվել են ճիշտ ժամանակին: Մինչ այժմ որևէ խախտում չի եղել: Հուսով եմ, ընտրությունները կընթանան խաղաղ պայմաններում»,- հայտարարել է Գիորգի Գորդաձեն:
Խոնիում կա 29 ընտրատեղամաս: Գրանցված է 23090 ընտրող:
Վանի և Խոնիի ընտրատարածքում ընթանում են խորհրդարանի միջանկյալ ընտրություններ: Քաղաքացիները՝ 54-րդ մեծամասնական ընտրատարածքում ընտրում են խորհրդարանում Վանի և Խոնիի մեծամասնականներին:
54-րդ ընտրատարածքում բացվել է 60 ընտրատեղամաս, որտեղ գրանցված է 48 123 ընտրող:
Ապրիլի 28-ին, միջանկյալ ընտրություններում առաջադրվել է քաղաքական հինգ սուբյեկտ և մեկ նախաձեռնողական խմբի կողմից առաջադրված թեկնածուներ.
2. «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» – Գիգի Ուգուլավա
17. «Վրաստան» – Գիորգի Լիլուաշվիլի
21. «Ավանդապաշտներ» – Զուրաբ Քարթվելիշվիլի
23. «Նոր քրիստոնյա-ժողովրդավարներ» – Մամուկա Տուսկաձե
41. «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» – Գիվի Ճիճինաձե
42. Նախաձեռնողական խումբ (Սոֆիո Մեշվելիանի, Շորեն Ջուրխաձե, Վաժա Կոպալիանի, Թամար Կուխալաշվիլի, Մարինա Չագունավա) – Վասիլ Կոպալիանի: