Ընտրական տեխնիկան վնասելու փաստով դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել
Ընտրական տեխնիկան վնասելու փաստով դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ Բաղդատի մունիցիպալիտետի Դիդվելա գյուղում տեղակայված ընտրական տեղամասում ընտրական սարքավորումները վնասելու համար։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի դատախազությունը։

«Վրաստանի ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Բաղդատի մունիցիպալիտետի Դիդվելա գյուղում գտնվող թիվ 23 ընտրատեղամասում մեղադրյալը դիտավորությամբ. վնասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատկանող 5280 լարիի ընտրողների ստուգման երկու մեքենա և թաքնվել դեպքի վայրից։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են նոյեմբերի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով (ուրիշի գույքին վնասելը կամ ոչնչացնելը, որը պատճառել է էական վնաս), որը որպես պատժի ձև և միջոց նախատեսում է ազատազրկում մեկից հինգ տարի ժամկետով։ նշվում է տեղեկատվության մեջ։

Օրենքով սահմանված ժամկետում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դատախազությունը դիմում է դատարան։