Ընտրական համակարգի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունը, ժողովրդավարության ամրապնդման, բևեռացման նվազեցման և երկրի կայունացման կողմ ուղղված քայլ է. Գիորգի Գախարիա
Ընտրական համակարգի վերաբերյալ ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գրել է սոցցանցում:
«Այս համաձայնությունը ժողովրդավարության ամրապնդման, քաղաքական միջավայրի կայունացման, երկրում բևեռացման նվազեցման և ընտրական տարում երկիրի կայունացման, այդ թվում տնտեսական զարգացման համար ուղղված կարևոր քայլ է:
Շնորհակալ եմ մեր միջազգային գործընկերներին, պայմանավորվածության ձեռք բերման գործում ունեցած նշանակալից ներդրման համար»,- գրել է Գիորգի Գախարիան իր «ֆեյսբուքում»:
Իշխող թիմը և ընդդիմությունը պայմանավորվել են 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ՝ 120/30 մոդելի, մեկ տոկոսանոց ընտրական շեմի և մեծամասնություն կազմելու համար 40 տոկոսանոց պատնեշի վրա: Համաձայնության տեքստը տարածել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը: