Ընտրական գործընթացները խափանելու փորձերը, չնայած նրան, որ արդյունքների անօրինական ճանաչման համար բավարար չեն, շարունակում են վնաս հասցնել ընտրական գործընթացին և դա անընդունելի է. Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանություն
Ընտրական գործընթացները խափանելու փորձերը, չնայած նրան, որ արդյունքների անօրինական ճանաչման համար բավարար չեն, շարունակում են վնաս հասցնել ընտրական գործընթացին և դա անընդունելի է. Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանություն

Ընտրական գործընթացները խափանելու փորձերը, չնայած նրան, որ արդյունքների անօրինական ճանաչման համար բավարար չեն, շարունակում են վնաս հասցնել ընտրական գործընթացին և դա անընդունելի է,- այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:

Դեսպանությունը կոչ է անում բոլոր կողմերին, «հաշվի առնել այդ թերությունները երկրորդ փուլում և դրան հաջորդած ընտրություններում»:

«Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանատունը կիսում է ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի նախնական գնահատականը, որ «Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անց են կացվել մրցակցային պայմաններում և ընդհանուր առմամբ, հիմնարար ազատությունների պաշտպանությամբ, սակայն ընտրողների վրա ճնշման մասին մեղադրանքները, իշխող կուսակցության ու պետության միջև սահմանների մթությունը նվազեցրել են ընտրական գործընթացի որոշ ասպեկտի հանդեպ հասարակության վստահությունը: Մենք կոչ է անում բոլոր կողմերին, հաշվի առնել այդ թերությունները երկրորդ փուլում և դրան հաջորդած ընտրություններում: Ընտրական գործընթացները խափանելու այս փորձերը. ընտրողների վախեցումը, կաշառքը, քվեաթերթիկների գաղտնիության խախտումը, կուսակցական և պաշտոնական գործունեության տարանջատումը և ընտրական դիտորդներին և լրագրողներին բռնության ենթարկելը, չնայած նրան, որ արդյունքների անօրինական ճանաչման համար բավարար չեն, շարունակում է վնաս հասցնել Վրաստանի ընտրական գործընթացին և անընդունելի է:

Բացի այդ, հայտարարության մեջ նշված է, որ ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում ընդունված բարեփոխումներում նախատեսված էին նախորդ ընտրություններում գրանցված որոշակի խախտումներ:

Մենք կոչ ենք անում ապագա խորհրդարանին, իրականացնել լրացուցիչ բարեփոխումներ, այդ խախտումները վերացնելու համար, որը նշված է ՕԴԻՐ-ի ընտրական գնահատականում: Ինչպես միշտ, Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Վրաստանի ջանքերին` բարելավելու ընտրական գործընթացը և կառուցելու ավելի ուժեղ ժողովրդավարություն»,- ասվում է հայտարարության մեջ: