Ընտրական բարեփոխումների փաստաթուղթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ հանձնարարականների համար
Ընտրական բարեփոխումների փաստաթուղթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ հանձնարարականների համար

Ընտրական բարեփոխումների փաստաթուղթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ հանձնարարականների համար:

Ինչպես խորհրդարանական մեծամասնությունում հայտնեցին Վրաստանի Առաջին ալիքին, փաստաթուղթն արդեն թարգմանվել է և այսօր ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Նրանց խոսքով, Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին սպասում են հունիսի սկզբին:

Օրենսդրական բարեփոխման վերաբերյալ քննարկումները կսկսվեն վաղը՝ կոմիտետի ձևաչափով: Այն մայիսի 22-ին կքննարկի Իրավական հարցերի կոմիտեն առաջին ընթերցմամբ: Լիագումար նիստին դրա առաջին ընթերցումը նշանակված է մայիսի 24-ին: Փաստաթղթի հաստատումը բոլոր երեք ընթերցումներով նախատեսվում է մինչև հունիսի 21-ը: