Ընտրական բարեփոխումների կապակցությամբ խորհրդարանում ընթանում է աշխատանքային խմբի հանդիպումը
Ընտրական բարեփոխումների կապակցությամբ խորհրդարանում ընթանում է աշխատանքային խմբի հանդիպումը: Հանդիպումը սկսվեց մի քանի րոպե առաջ: Այս ձևաչափով հանդիպմանը մասնակցում են հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԿԸՀ-ի ներկայացուցիչները:
Քննարկման հիմնական թեման, ընտրական բարեփոխումների իրականացումն է և այն համաձայնագիրը, որը ստորագրվել է «Վրացական երազանքի» և «Մոքալաքեեբի» կուսակցությունների միջև: Բարեփոխումը նախատեսում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր աշխատակազմի համալրում, ԿԸՀ-ի նոր նախագահի ընտրություն և քվեարկության էլեկտրոնային ընթացակարգի վրա անցում: