Թբիլիսիում բացվում է նոր ռեստորան, որը համանման է աշխարհի 70 երկրներում գործող Dinner in the Sky (ընթրիք՝ երկնքում) հայեցակարգին:
Ռեստորանը բացվելու է Կոջորիում, «Բյոլի» կենտրոնում՝ մայիսի 15-ին: Հյուրերը կկարողանան ընթրել 50 մետր բարձրության վրա, հատուկ վերամբարձից կախված սեղանին: Սեղանն արդեն հնարավոր է ամրագրել: Մեկ մարդու համար գինը կազմում է 199-345 լարի: Ռեստորանը միաժամանակ կսպասարկի 22 մարրդու:
Ընկերության կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, «թռիչքն» անվտանգ է, սակայն հյուրերն ստիպված կլինեն հաշվի առնել մի քանի հանձնարարական: Օրինակ, նշված բարձրության վրա անհնար է օգտվել զուգարանի, արգելվում է նաև ծխելը:
Dinner in the Sky հայեցակարգի առաջին ռեստորանը Բելգիայում բացվել է 2006 թվականին: