Ընթանում է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը
Ընթանում է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը

Ընթանում է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը։

Հանդիպումն ընթանում է դռնփակ՝ խորհրդարանի նախագահի աշխատասենյակում։

Հանդիպման քննարկման հիմնական թեման խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն է, որը 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում հնարավոր է դարձնում քվեարկությունը այսպես կոչված լամինացված ID քարտերով:

Իշխող թիմից հանդիպմանը մասնակցում են Շալվա Պապուաշվիլին, Իրակլի Կոբախիձեն, Գիվի Միքանաձեն և Մամուկա Մդինարաձեն։ Ընդդիմությունից՝ Խաթունա Սամնիձեն, Միխեիլ Դաուշվիլին, Թինա Բոկուչավան, Ռոման Գոցիրիձեն, Յագո Խվիչիան, Նատո Չխեիձեն։ Փոփոխությունների նախաձեռնող Փրիդոն Ինջիան հանդիպմանը չի մասնակցել։