Ընթանում է Վարձիայի վանական համալիրին հարող տարածքի երկրաբանական ուսումնասիրությունը
Ընթանում է Վարձիայի վանական համալիրին հարող տարածքի երկրաբանական ուսումնասիրությունը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանության բաժնի ներկայացուցիչներն ուսումնասիրում են այս տարվա հոկտեմբերի 18-ին Վարձիայի վանական համալիրի շրջակայքում զարգացած գործընթացների արդյունքները։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը։

«Այսօր առավոտից Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության ներկայացուցիչները Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանների հետ համատեղ ուսումնասիրում են երեկ՝ հոկտեմբերի 18-ին, քարաթափումից տուժած տարածքները։

Գործընթացի ավարտից հետո կտրվի երկրաբանների զեկույց/հանձնարարականներ, որոնց հիման վրա Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը կմշակի հետագա գործողությունների ծրագիր։

Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնելու Շրջակա միջավայրի ազգային գործակալությանը օպերատիվ արձագանքման և արդյունավետ համագործակցության համար։

Հարկ է նշել նաև, որ Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության պատվերով Վարձիայի ժայռում ընթանում են համալիրի կրիտիկական հատվածների ամրացման և կայունացման աշխատանքները»,- տեղեկացնում է Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը։