Ընթանում է Ծղալտուբոյի առաքինության տան վարակված շահառուի շփման շրջանակի զննումը, իրավիճակը լիովին վերահսկվում է և այս պահին միջոցները խստացնելու անհրաժեշտություն չկա
Իմերեթիում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեի հայտարարությամբ, ընթանում է Ծղալտուբոյի առաքինության տան վարակված շահառուի շփման շրջանակի զննումը:
Նրա խոսքով, շփման շրջանակը բավականին լայն է:
Զվիադ Լաշամբերիձեի հայտարարությամբ, իրավիճակը լիովին վերահսկվում է և այս պահի դրությամբ միջոցների խստացում չի նախատեսվում:
«Ծղալտուբոյում վարակվածների թվի ավելացման պատճառով, հետազոտում ենք վարակված կնոջ կապն այլ անձանց հետ: Իրավիճակը լիովին վերահսկվում է և այս պահի դրությամբ միջոցների խստացում չի նախատեսվում: Կնոջ շփման շրջանակը, ցավոք, շատ մասշտաբային է և բոլոր անձինք, ում հետ շփում է ունեցել նա, ռիսկի տակ են»,- նշել է Զվիադ Շալամբերիձեն:
Հիշեցնենք, մասնագետները հակամարմինների թեստավորման արդյունքում մեկ մարդու դեպքում ստացել են դրական պատասխան: Նա օգտվում էր առաքինության տան սննդից: