Ընթացիկ տարվա փետրվարին Վրաստանից ամենաշատ թվով՝ 5112 մարդ մեկնել է Գերմանիա
Ընթացիկ տարվա փետրվարին Վրաստանից ամենաշատ թվով՝ 5112 մարդ մեկնել է Գերմանիա

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, ընթացիկ տարվա փետրվարին Վրաստանից ամենաշատ թվով՝ 5112 մարդ մեկնել է Գերմանիա:

Վրաստանի քաղաքացիների կողմից Շենգենի երկրների գոտում ճամփորդելու նոր վիճակագրության համաձայն, Լեհաստան է այցելել 3198 քաղաքացի, Հունաստան – 2994, Իտալիա – 2594:

Ինչ վերաբերում է Շենգենի գոտի մուտքի արգելքի փաստերին, այս տվյալներում առաջատարը Ֆրանսիան է (37 քաղաքացի): Այլ երկրների տվյալներն այսպիսին են. Իտալիա – 34, Կիպրոս – 33, Լեհաստան – 30, Իսպանիա – 25, Գերմանիա – 20, Ավստրիա – 20, Հունգարիա – 11, Հունաստան – 7, Լատվիա – 6, Չեխիա – 4, Լիտվա – 2, Նիդերլանդներ – 1, Բուլղարիա – 1:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, ընդհանուր Շենգենի գոտու երկրներ մուտքն արգելվել է Վրաստանի 211 քաղաքացու համար: