Ընթացիկ տարվա փետրվարին, ամենաշատ թվով անձի մուտքն արգելվել է Հնդկաստանից և Իրանից
Ներքին գործերի նախարարության տվյալներով, Վրաստանում ընթացիկ տարվա փետրվարին արգելվել է 1669 մարդու մուտքը երկիր: Համեմատելու համար, 2018 թվականի փետրվարին գրանցվել էր 1131 նման փաստ:
Փետրվարին ամենաշատ անձ երկիր չէին թողել կրկին Իրանից և Հնդկաստանից. Ադրբեջան – 141, Թուրքիա – 102, Թուրքմենստան – 54, Ռուսաստան – 51, Վիետնամ – 42, Ուզբեկստան – 40, Հայաստան – 37, Պակիստան – 24, Ղազախստան – 19, Իրաք – 18, Ղրղզըստան – 17, Բանգլադեշ, Եմեն, Կուբա – 13; Չինաստան – 11, Եգիպտոս – 10; Ֆիլիպիններ – 8, Սիրիա, Տաջիկստան – 7, Հորդանան – 6, Աֆղանստան – 5, Մարոկկո, Նիգերիա, Սուդան – 4, Նիգերիա, Պաղեստին, քաղաքացիություն չունեցող անձ – 3, Ալժիր, Դոմինիկյան Հանրապետություն, Կամերուն, Սաուդյան Արաբիա, Սոմալի – 2; Անգոլա, Իսրայել, Լիբանան, Մավրիկիոս, Օման, Պերու, Թաիլանդ, Թունիս – 1:
Դրա հետ մեկտեղ, երկրից վտարել են Եգիպտոսի և Իրանի 4, Իրաքի, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության, Թուրքիայի և Պակիստանի մեկական քաղաքացու: