Ընթացիկ շաբաթում թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի
Ընթացիկ շաբաթում թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի

Ընթացիկ շաբաթում թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի։ Ներկայումս մեկ դոլարն արժե 27,4 թուրքական լիրա։

Ամսվա սկզբից դոլարը լիրայի նկատմամբ արժեւորվել է գրեթե 3 տոկոսով։ Չորեքշաբթի դոլար-լիրա փոխարժեքն առաջին անգամ հասել է 27,66 լիրայի, իսկ երեքշաբթի օրը առաջին անգամ գերազանցել է 27,5 լիրայի սահմանը։ Ամսվա սկզբից դոլարը լիրայի նկատմամբ արժեւորվել է 2,9 տոկոսով, եռամսյակի սկզբից՝ գրեթե 5,5 տոկոսով։

Թուրքական արժույթը տարեսկզբից ամեն ամիս արժեզրկվում է, բացի օգոստոսից։ Լիրան ամենաշատ էժանացել է հունիսին՝ գրեթե մեկ քառորդով՝ մեկ դոլարի դիմաց 20,8 լիրայից հասնելով 26 լիրայի։