Ընթացիկ շաբաթ Համակարգող խորհուրդը   կքննարկի պատվաստանյութի երրորդ դեղաչափով պատվաստման հարցը
Ընթացիկ շաբաթ Համակարգող խորհուրդը կքննարկի պատվաստանյութի երրորդ դեղաչափով պատվաստման հարցը

Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով ՝ ընթացիկ շաբաթ այսպես կոչված «բուստեր» , այսինքն՝ երրորդ դոզայով պատվաստվելու հարցը կքննարկվի Համակարգող խորհրդի նիստում: Փոփոխությունը կներառվի Վրաստանի արձանագրության մեջ:

«Երրորդ այսպես կոչված «բուստեր», այսինքն՝ երրորդ դոզայի թույլտվությունը ընդունված է միայն որոշակի խմբերի համար: Այս շաբաթ մենք կքննարկենք, որպեսզի այս փոփոխությունը կատարվի նաև Վրաստանի արձանագրության մեջ: Երրորդ դեղաչափի մասսայական կիրառումը դեռ չի քննարկվում », – ասաց ԷկատերինԵ Տիկարաձեն, որը պատվաստումների հարցով հանդիպում է Կախեթիում հիվանդանոցային հատվածի ներկայացուցիչների և ուսուցիչների հետ: