Ընտանիքի տեղեկությամբ, Սամուշիայի քաղաքական ապաստանի պահանջը Ֆրանսիան չէր բավարարել և նա այդ պատճառով մեկնել էր Ուկրաինա, որտեղ նրան ձերբակալել են սահմանի անօրեն հատման մեղադրանքով
Ընտանիքի տեղեկությամբ, Սամուշիայի քաղաքական ապաստանի պահանջը Ֆրանսիան չէր բավարարել և նա այդ պատճառով մեկնել էր Ուկրաինա, որտեղ նրան ձերբակալել են սահմանի անօրեն հատման մեղադրանքով

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային ոստիկանության նախկին աշխատակից Գիորգի Սամուշիայի ընտանիքի տեղեկությամբ, Սամուշիայի քաղաքական ապաստանի պահանջը Ֆրանսիան չէր բավարարել և նա այդ պատճառով մեկնել էր Ուկրաինա, որտեղ նրան ձերբակալել են սահմանի անօրեն հատման մեղադրանքով:

Վրաստանի Առաջին ալիքին երեկ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում ձերբակալել են Գիորգի Սամուշիային: Տեղեկությունը ճշտելու համար կապ էինք հաստատել գլխավոր դատախազության հետ, որտեղ պատասխանել էին, որ այդ թեմայով այսոր հանդես կգան հայտաարությամբ:

Գիորգի Սամուշիային 2015 թվականին ձերբակալել էին ազատատության անօրեն խաթարման մեղադրանքով: Հետաքննության տեղեկությամբ, Մեգիս Քարդավային հանձնարարությամբ, Գիորգի Սամուշիան, այլ անձանց հետ, քաղաքացուն ստիպել է խոստովանել Զուգդիդիում ահաբեկչական ակտի նախապատրաստումը: Չգործած հարցանքը չխոստովանելուց հետո ձերբակալվածին ավտոմեքենայով Զուգդիդիից տեղափոխել են Թբիլիսի և կտտանքների ենթարկել ռազմական ոստիկանության դեպարտամենտում:

Քիչ անց, Գիորգի Սամուշիայի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխվել է գրավով: Դատարանի կողմից անձնագիրը առգրավելուց հետո նրան հաջողվել է փախչել Վրաստանից, սակայն Ինտերպոլի օգնությամբ կարմիր շրջաբերականով հայտարարվել է հետախուզում: