Ընտանիքի սրբության օրվա միջոցառման պատճառով ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ կկայանա երթ՝ Ռուսթավելիի պողոտայից դեպի Սամեբա մայր տաճար, որի պատճառով մայրաքաղաքի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի տվյալներով՝ կփոխվի նաև հասարակական տրանսպորտի երթուղին։
«Սահմանափակումը կգործի մայիսի 17-ին՝ 01:00-ից մինչև 22:00-ն, փուլերով՝ Քաշվեթիի եկեղեցուց մինչև Սամեբա տաճար ընկած ճանապարհահատվածում։
Երթը կմեկնարկի Քաշվեթիի եկեղեցու հարակից տարածքից։ Այդ ընթացքում կսահմանափակվի մեքենաների երթևեկությունը Գիա Ճանտուրիայի փողոցի և Ռուսթավելիի պողոտայի խաչմերուկից մինչև Ազատության հրապարակ, Նիկոլոզ Բարաթաշվիլու կամուրջի և Ավլաբարի հրապարակների ուղղությամբ։
Վերին փողոցներում տեղաշարժ հնարավոր կլինի Ի. Թարխանիշվիլիի, Թ. Ճովելիձեի, Մ. Զանդուկելիի, ապա Վասիլ Բառնովի, Ի. Գոգեբաշվիլիի, Մարո Մաղաշվիլիի և Կակաբաձե եղբայրների փողոցներով։
Մյուս փողոցներից դեպի Պետրե Մելիքիշվիլիի պողոտա և «Ռուսթավելի» մետրոյի հարակից տարածք հնարավոր կլինի տեղաշարժվել Ա. Գրիբոյեդովի, Մարո Մաղաշվիլիի, Վասիլ Բառնովի, Մ. Զանդուկելիի և Ա. Շանիձեի փողոցներով։
«Ռուսթավելի» մետրոյի տարածքից դեպի Ազատության հրապարակ գնացող մեքենաները կկարողանան շարժվել մինչև Գ. Ճանտուրիայի խաչմերուկը, այնուհետև Ճանտուրիայի փողոցով և Քուռ գետի աջ ափով։
Երթը Սամեբա կշարունակվի Ն. Բարաթաշվիլու կամրջով և Ավլաբարի հրապարակով, որոնք կհերթականությամբ փակվեն երթի ընթացում։
Նշված փողոցների փակման ընթացքում կտրվեն նաև այլընտրանքային երթուղիներ ինչպես հասարակական, այնպես էլ մասնավոր տրանսպորտի համար՝ ինչպես աջ, այնպես էլ ձախ ափի միջանցքներով։
Հասարակական տրանսպորտը Կոստավայի փողոցից Բարաթաշվիլու ուղղությամբ կշարժվի Միխեիլ Ջավախիշվիլիի փողոցով և Քուռ գետի աջ ափով, իսկ հակառակ ուղղությամբ՝ ձախ ափով, կամուրջով կանցնեն աջ ափ և կշարժվեն դրված երթուղով։