Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր – երթ՝ Քաշվեթիից մինչև Սուրբ Սամեբայի տաճար

18:08, 17.05.2025

Մայիսի 17-ին Վրաստանում նշվում է Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրը։

Այս օրվա կապակցությամբ այսօր Քաշվեթիի տաճարից մինչև Սուրբ Երրորդության տաճար անցկացվել է երթ։

Երթի մեկնարկից առաջ քաղաքացիները հավաքվել են Քաշվեթի Սուրբ Գիորգի տաճարի մոտ, որտեղ երթի մասնակիցներին ողջունել է պատրիարքական գահակից, Սենակի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի)։

Քաղաքացիների հետ միասին երթին մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ինչպես նաև իշխանության այլ ներկայացուցիչներ։

Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվան նվիրված երթեր անցկացվել են նաև շրջաններում՝ մասնավորապես տասը մեծ քաղաքում։

Մայիսի 17-ը որպես Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր սահմանվել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք  Իլիա II-ի օրհնությամբ 2014 թվականին և այդ ժամանակից ի վեր նշվում է։

Նմանատիպ