Ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանության մեղադրանքով Աջարիայում մեկ անձ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցները, թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում՝ 1979 թվականին ծնված, նախկինում դատապարտված Զ.Բ.ին ձերբակալել են ընտանիքի անդամի նկատմամբ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալի կինը՝ 1987 թվականին ծնված Ի.Բ-ն Բաթումիում իրենց տանը սառը զենքով վիրավորել են ու դեպքի վայրից դիմել փախուստի։ Վիրավոր կինը բուժհաստատություն բերվելուց անմիջապես հետո մահացել է։ Ոստիկանության Թեժ հետապնդման արդյունքում նա ձերբակալվել է որպես մեղադրյալ։ Իրավապահները հանել են հանցագործության զենքը՝ դանակը որպես ապացույց»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «կ» ենթակետով, որը վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանությանը։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։