Պանկիսիի կիրճի Օմալո գյուղում բնակվող Բեսլան Ծուծաշվիլու ընտանիքի անդամները ավելի քան 10 օր է չեն կարողանում կապ հաստատել նրա հետ:
Նրա անհետացման փաստը հաստատում են կիրճում և ասում, որ Բեսլանը երկու շաբաթ առաջ ընկերների հետ մեկնում էր Չեչնիա, նրան ձերբակալել են Ռուսաստանո սահմանը հատելիս և վարկածներից մեկի համաձայն, ազատ արձակելու դիմաց պահանջել վճարել որոշակի գումար: Դրանից հետո նրա և ընտանիքի միջև կապն ընդհատվել է:
30 տարին չլրացած տղամարդու գտնվելու վայրը մինչ այժմ հայտնի չէ:
Բեսլան Ծուծաշվիլին զբաղված էր Ռուսթավիի ավտոշուկայում արտասահմանից բերված ավտոմեքենաների իրացմամբ: