Ընտանիքը չի կարող արցունք թափել մահացած բարեկամի համար և սա մեզ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կարող լինել Վրաստանի բարեկամը. Էկա Գիգաուրի
Ընտանիքը չի կարող արցունք թափել մահացած բարեկամի համար և սա մեզ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կարող լինել Վրաստանի բարեկամը. Էկա Գիգաուրի

«Իսկապես դժբախտ փաստ է, որ ընտանիքը չի կարող արցունք թափել մահացած բարեկամի համար և սա մեզ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կարող լինել Վրաստանի բարեկամը»,- այս հայտարարությունը արել է «միջազգային թափանցիկություն Վրաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին, մեկնաբանելով բռնազավթված տարածաշրջանում Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փոխանցման հարցը:

Նրա խոսքերով հենց Ռուսաստանն է պատճառը նման դժբախտությունների:

«Այն  քաղաքականությունը, որը  Ռուսաստանը վարում է Վրաստանի նկատմամբ, կոչվում է՝ ագրեսիա և նրանք չեն ցանկանում, որ երկիրը զարգանա: Նա չի ցանկանում հոգալ մեր քաղաքացիների վրա, գտնում եմ, որ բոլորին պետք է ասել, որ Ռուսաստանը ագրեսիվ երկիր է և բազմաթիվ դժբախտությունների հեղինակը»,-ասել է Գիգաուրին:

 

Հիշեցնենք, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալի ներկայացուցիչները ձերբակալել էին Վրաստանի երեք քաղաքացիների՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին: Փետրվարի 23-ին Արչիլ Տատունաշվիլին մահացել էր Ցխինվալի հիվանդանոցում: